Ինչո՞ւ 1992-ին փակեցինք Հայաստանի հետ սահմանը. Էրդողանի մամուլի քարտուղարը՝ Արցախյան հիմնախնդրի և հայ-թուրքական կարգավորման մասին
 |tert.am|
10:11 - 27 հունիսի, 2022

Ինչո՞ւ 1992-ին փակեցինք Հայաստանի հետ սահմանը. Էրդողանի մամուլի քարտուղարը՝ Արցախյան հիմնախնդրի և հայ-թուրքական կարգավորման մասին |tert.am|

tert.am: Ղարաբաղյան խնդիրը լուծվել է թուրք-ադրբեջանական միության կողմից: Այս մասին Habertürk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։

«Ինչո՞ւ մենք փակեցինք Հայաստանի հետ սահմանը 1992 թվականին. Ղարաբաղի «օկուպացիայի» (չակերտները-խմբ․) հետ կապված: Հիմա պայմանները փոխվել են։ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն «ազատագրվել է» (չակերտները-խմբ․), և մենք սկսել ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Խնդիրը լուծվել է Ադրբեջանի և Թուրքիայի միասնությամբ»,- ասել է Էրդողանի խոսնակը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել