Այսօր երևի թե կատարում ենք դատական իշխանության բնագավառում վերջին շրջանի ամենամեծ ընդլայնումներից մեկը․ Վարդանյան
12:45 - 27 հունիսի, 2022

Այսօր երևի թե կատարում ենք դատական իշխանության բնագավառում վերջին շրջանի ամենամեծ ընդլայնումներից մեկը․ Վարդանյան

Այսօր երևի թե կատարում ենք դատական իշխանության բնագավառում վերջին շրջանի ամենամեծ ընդլայնումներից մեկը։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Երբեք 13 դատավորով մեր Վճառաբեկ դատարանը չի ընդլայնվել։ Այս ընդլայնումը պայմանավորված է մի շարք հարցերով, որոնցից մի քանիսը  այստեղ հնչեց․ դատավորների ծանրաբեռնվածություն, գործերի քննարկման ժամկետների նվազում, անհրաժեշտություն ունենալ հակակոռուպցիոն դատարանների համապատասխան դատաիրավական բուրգ, որպեսզի ապահովենք գործերի ավելի արդյունավետ իրականացումը»։

Պատգամավորն ասաց՝ այն ընթացակարգը, որ նախատեսված է Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության համար, բավականին բարդ է․ «Չեմ ուզում օգտագործել խնդրահարույց արտահայտությունը, որովհետև, ի վերջո, սա սահմանադրական կարգավորում է, բայց ենթադրում է որոշակի առումով  քաղաքական մարմնի հետ դատական իշխանության շփում, բայց այս շփումը չպետք է դիտարկել որևիցե եղանակով իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում, այլ ընդհակառակը՝ հնարավորություն իշխանության բոլոր թևերին միասին, մեկ հարթակի վրա խոսել այն խնդիրների վերաբերյալ, որոնք բարձրաձայնվում են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել