Թուրքիայի նախագահի խոսնակը պարզաբանել է, թե իր երկիրն ինչու չի միանում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

 |armenpress.am|
13:59 - 27 հունիսի, 2022

Թուրքիայի նախագահի խոսնակը պարզաբանել է, թե իր երկիրն ինչու չի միանում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը պարզաբանել է, թե Թուրքիան ինչու չի միանում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին:

Այս մասին հայտնում է թուրքական Haberturk-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիան չի միանա պատժամիջոցներին, քանի որ դա բխում է Թուրքիայի տնտեսական շահերից և ռուսական էներգակիրներից կախվածությունից։

«Մենք բացահայտորեն մեր դիրքորոշումն ենք հայտնել Արևմուտքին, և կա ըմբռնում։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհարվածեն առաջին հերթին թուրքական տնտեսությանը, մենք, իհարկե, դա չենք ուզում»,- ասել է Քալընը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել