Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինվորականները Թուրքիայում քննարկել են համատեղ զորավարժությունների հետ կապված հարցեր

 |armenpress.am|
17:06 - 27 հունիսի, 2022

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինվորականները Թուրքիայում քննարկել են համատեղ զորավարժությունների հետ կապված հարցեր |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայում թուրք զինվորականների հետ հանդիպել են Ադրբեջանից և Վրաստանից այնտեղ մեկնած զինվորականներ:

Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունից:

Տեղեկության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է հոկտեմբերի 17-ից 28-ը տեղի ունենալիք «Հավերժություն 2022» անունը կրող զորավարժությունների նախապատրաստման հետ կապված հարցեր:

Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի առաջին բանակային կորպուսում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել