Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է իր ինդոնեզացի գործընկեր Ջոկո Վիդոդոյի հրավերը՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին, որը կայանալու է Բալի կղզում նոյեմբերի 15-16-ը, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ճշտող հարցին, թե արդյոք ռուսական կողմը պատասխանել է հրավերին, Ուշակովն ասել է․ «Այո, մենք հաստատել ենք, որ մեր մասնակցությունը նախատեսվում է»։
Ինչ վերաբերում է մասնակցության ձևաչափին, ապա նա հայտնել է, որ «դեռևս հրավիրում են առկա ձևաչափով»։
«Ժամանակ դեռ շատ կա։ Հուսով եմ, որ համավարակը թույլ կտա այդ միջոցառումն անցկացնել առկա ձևաչափով», - ասել է Ուշակովը։
Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
Նորա Վանյան
comment.count (0)