Մեծ յոթնյակի (G7) երկրների առաջնորդները «լուրջ մտահոգություն» են հայտնել Ռուսաստանի այն հայտարարությունների առնչությամբ, որ նա կարող է Բելառուսին փոխանցել միջուկային լիցք կրելու կարողությամբ հրթիռներ, հայտնում է DW-ն։
G7-ը չարդարացված է անվանել Ռուսաստանի կողմից միջուկային հռետորաբանության կիրառումը և զգուշացրել է, որ քիմիական, կենսաբանական և միջուկային զենքի ցանկացած կիրառում լուրջ հետևանքներ է ունենալու։
Նշենք, որ հունիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Մոսկվան մոտակա ամիսներին Մինսկ կուղարկի «Իսկանդեր-Մ» հրթիռային-մարտավարական համալիրներ, որոնք կարող են կրել ինչպես բալիստիկ, այնպես էլ թևավոր հրթիռներ՝ ինչպես սովորական, այնպես էլ միջուկային կոմպլեկտավորմամբ։
Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
Նորա Վանյան
comment.count (0)