Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացիների, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ
15:43 - 28 հունիսի, 2022

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացիների, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ

Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, իր «սև ցուցակում» է ներառել ԱՄՆ 25 քաղաքացիների, որոնք պատասխանատու են «ռուսատյաց տրամադրությունների ձևավորման համար», ինչպես նաև՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամներին։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ն, ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

«Ի պատասխան ռուսաստանցի քաղաքական և հասարակական գործիչների դեմ անընդհատ ընդլայնվող ԱՄՆ պատժամիջոցներին՝ ստոպ-ցանկում է ներառվում ԱՄՆ 25 քաղաքացի, որոնք պատասխանատու են սենատորների ռուսատյաց դիրքորոշման ձևավորման համար, այսպես կոչված Մաքֆոլ-Երմակի խմբի մասնակիցներին, որը զբաղվում է հատառուսական պատժամիջոցների վերաբերյալ առաջարկությունների ձևավորման համար, ինչպես նաև նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները», - ասված է հայտարարությունում։

Այդ ցանկում է հայտնվել ԱՄՆ նախագահի տիկին Ջիլ Բայդենը և նրա դուստր Էշլի Բայդենը, բացի այդ՝ հայտնի քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույաման։

Այս ցանկում ներառված անձանց արգելվում է մուտքը Ռուսաստանի տարածք։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել