Մադրիդում քառակողմ հանդիպումից հետո պարզ կլինի Ֆինլանդիայի և Շվեդիայի դիրքորոշումը․ էրդողան
16:11 - 28 հունիսի, 2022

Մադրիդում քառակողմ հանդիպումից հետո պարզ կլինի Ֆինլանդիայի և Շվեդիայի դիրքորոշումը․ էրդողան

ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ Ֆինլանդիան ու Շվեդիան պետք է հաշվի առնեն Թուրքիայի մտահոգություններն անվտանգության ոլորտում, այլ ընտրություն չի կարող լինել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Մադրիդ մեկնելուց առաջ, գրում է «Անադոլուն»։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Մադրիդում կայանալիք քառակողմ (Թուրքիա, Շվեդիա, Ֆինլանդիա, ՆԱՏՕ) հանդիպումից հետո պարզ կդառնա սկանդինավյան երկրների դիրքորոշումը։

«Մենք ակնկալում ենք ոչ թե դատարկաբանություն, այլ հստակ արդյունքներ», - նշել է նա։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել