Խերսոնի մարզում սկսել են նախապատրաստվել «ինքնորոշման հանրաքվեին»

 |factor.am|
14:45 - 29 հունիսի, 2022

Խերսոնի մարզում սկսել են նախապատրաստվել «ինքնորոշման հանրաքվեին» |factor.am|

factor.am: Ուկրաինայի Խերսոնի շրջանում, որն այժմ գտնվում է Ռուսաստանի վերահսկողության ներքո, սկսվել են ինքնորոշման հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է ժամանակավոր վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք պատրաստվում ենք հանրաքվեին, և մենք այն կանցկացնենք։ Խերսոնի մարզը որոշում կկայացնի և կմիանա ՌԴ-ին,  այն կդառնա լիարժեք սուբյեկտ»,- ասել է նա։

Հունիսի 21-ին նա հայտարարել էր, որ հանրաքվեն կարող է տեղի ունենալ 2022 թվականի աշնանը։ Սպասվում է, որ աշնանը նմանատիպ հանրաքվե կանցկացվի նաև ուկրաինական Զապորոժիեի շրջանում, որը մասամբ է գտնվում  ՌԴ վերահսկողության ներքո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել