ԱՄՆ-ն կավելացնի իր ռազմական ներկայությունը Եվրոպայում
15:42 - 29 հունիսի, 2022

ԱՄՆ-ն կավելացնի իր ռազմական ներկայությունը Եվրոպայում

Ի պատասխան Ռուսաստանից եկող սպառնալիքի՝ ԱՄՆ-ն ավելացնելու է իր ռազմական ներկայությունը Եվրոպայում, այդ թվում՝ բանակային կորպուսի մշտական շտաբ է տեղակայելու Լեհաստանում, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բայդենն ընդգծել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի տարածքի «յուրաքանչյուր դյույմը պաշտպանելու» հանձնառությունը։

Նրա խոսքով, դաշինքին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի քայլերը ՆԱՏՕ-ն էլ ավելի ուժեղ կդարձնեն, իսկ դրա անդամ երկրներն ավելի անվտանգ կլինեն։

«Մենք անտարակույս ազդակ են հղում այն մասին․․․ որ ՆԱՏՕ-ն ուժեղ է, համախմբված, իսկ քայլերը, որոնք մենք ձեռնարկում ենք այս գագաթնաժողովի ընթացքում, էլ ավելի են ամրապնդելու մեր հավաքական ուժը»։

Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնն աշխատելու է այն ուղղությամբ, որպեսզի Իսպանիայում ամերիկյան ականակիր նավերի քանակը չորսից հասցնի վեցի։ Բացի այդ, Բրիտանիա կուղարկվի F-35-ի հավելյալ երկու էսկադրիլյա։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել