Վարչապետը մտահոգիչ է համարում գնաճային բարձր ֆոնը

 |armenpress.am|
12:58 - 30 հունիսի, 2022

Վարչապետը մտահոգիչ է համարում գնաճային բարձր ֆոնը |armenpress.am|

armenpress.am: Մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13 տոկոս` նախորդ տարվա նույն ամսի համեմատ: Հուլիսի 30-ի Կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացնելով վիճակագրական ծառայության տվյալները, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ  աճի հիմնական լոկոմոտիվներից են շինարարության ճյուղը, որի աճը մայիսի նկատմամբ կազմել է 18.1 տոկոս, ծառայությունների ոլորտը, որի աճը նախորդ տարվա մայիսի նկատմամբ կազմել է 30.2 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունն՝ 8.2 տոկոս աճով և արտահանման աճը, որը նախորդ տարվա մայիսի համեմատ ավելացել է 33.7 տոկոսով:

«Իհարկե, լավ ցուցանիշների մեջ կա նաև մտահոգություն առաջացնող ցուցանիշ. մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 2 տոկոս և, իհարկե, գնաճային բարձր ֆոն է պահպանվում, որը մտահոգիչ է, բայց հնգամսյա ցուցանիշներով մենք դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի»,- ասաց նա՝ հավելելով, որ կիսամյակի նախատեսված պլանն այս պահի դրությամբ գերակատարվել է 47 միլիարդ դրամով:

«ԵԱՏՄ մաքսային հատկացումներ ունենք դեռ ստանալու` մոտ 10 միլիարդից ավելի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել