Կառավարությունը որոշեց վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը
13:51 - 30 հունիսի, 2022

Կառավարությունը որոշեց վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը

ՀՀ կառավարությունը այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով որոշեց վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, վերացնել հրավերի պահանջը Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի, Թունիսի, Ալժիրի և Վիետնամի քաղաքացիների համար։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020թ.-ին կառավարությունը պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը ՀՀ մուտք գործող բոլոր անձանց համար վերացրել էր՝ բացառությամբ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ և ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։

Գործադիրը որոշեց նաև ՀՀ մուտքի վիզան միայն հրավերի հիման վրա՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից հանել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Թունիսը, Ալժիրը և Վիետնամը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել