Դոնբասի բնակիչների նկատմամբ Կիևի գործողությունները «հանցագործություն են մարդկայնության դեմ»․ Պուտին
15:58 - 30 հունիսի, 2022

Դոնբասի բնակիչների նկատմամբ Կիևի գործողությունները «հանցագործություն են մարդկայնության դեմ»․ Պուտին

Ռուսաստանը բաց է ռազմավարական կայունության ապահովման, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմի պահպանման, սպառազինության նկատմամբ վերահսկողության ոլորտում իրավիճակի բարելավման շուրջ երկխոսության համար, «Կոմերսանտի» փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«XXI դարի բազմաբևեռ աշխարհում չպետք է տեղ ունենան պետությունների և ժողովուրդների անիրավահավասարությունը, խտրականությունը», - ասել է նա՝ տեսաուղերձով դիմելով Պետերբուրգի X միջազգային իրավաբանական համաժողովի մասնակիցներին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կողմ է ջանքերի միավորմանն այնպիսի կարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են կլիմայական օրակարգը, սովի դեմ պայքարը, պարենային և էներգետիկ շուկաների կայունության ապահովումը, միջազգային առևտրի և մրցակցության արդար կանոնները։

Խոսելով Ուկրաինայում ռազմական գործողությունների մասին՝ Պուտինը հայտարարել է, որ Դոնբասի բնակիչների նկատմամբ Ուկրաինայի իշխանության գործողությունները «հանցագործություն են մարդկայնության դեմ»։

«Այս բոլոր ոլորտները պահանջում են ադեկվատ և ճկուն իրավական կարգավորում, քրտնաջան համատեղ աշխատանք։ Այդ ժամանակ չեն առաջանա ճգնաժամեր, որոնք այսօր տեղի են ունենում Դոնբասում՝ դրա բնակիչներին ցեղասպանությունից պաշտպանելու նպատակով, իսկ Կիևի ռեժիմի գործողություններն այլ բնորոշում չունեն, քան մարդկայնության դեմ հանցագործությունը», - հավելել է նա։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել