Հնդկաստանում սողանքի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել
 |azatutyun.am|
17:55 - 01 հուլիսի, 2022

Հնդկաստանում սողանքի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Հնդկաստանի հյուսիս արևելքում հինգշաբթի տեղի ունեցած զանգվածային սողանքի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել։

Փրկարարներին հաջողվել է 19 մարդու կյանք փրկել՝ նրանց դուրս բերելով երկաթգիծ կառուցող շինարարների ժամանակավոր կացարանի փլատակների տակից։

Տեղի ոստիկանության ասելով 60 մարդ, այդ թվում՝ գյուղացիներ, բանվորներ, զինվորներ անհետ կորած են, նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են։

Դրոնով արված նկարահումները ցույց են տալիս սողանքի մասշտաբները, մասնավորապես, փակվել է գետի ճանապարհը, որի հետևանքով կուտակված ջուրը կարող է սպառնալ մոտակա բնակավայրերին։

Այս ամսվա ընթացքում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով Հնդկաստանում և Բանգլադեշում առնվազն 150 մարդ է զոհվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել