ՀՀ նախագահը Վճռաբեկ դատարանի 9 դատավոր է նշանակել
16:07 - 02 հուլիսի, 2022

ՀՀ նախագահը Վճռաբեկ դատարանի 9 դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 1-ի հրամանագրով Վճռաբեկ դատարանի պալատներում 9 դատավորների է նշանակել։

Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում այդ դատավորներին ընտրել է Ազգային ժողովը։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ են նշանակվել Արծրուն Միրզոյանը, Լիանա Հակոբյանը և Քրիստինե Մկոյանը։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ են նշանակվել Արթուր Դավթյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Գևորգ Գյոզալյանը։

Իսկ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ են նշանակվել Արտակ Կրկյաշարյանը, Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել