Սնկային թունավորման դեպք Վանաձորում. ծանր վիճակում հոսպիտալացվել է 5 անձից բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երեխաներ
12:35 - 04 հուլիսի, 2022

Սնկային թունավորման դեպք Վանաձորում. ծանր վիճակում հոսպիտալացվել է 5 անձից բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երեխաներ

Հուլիսի 3-ին՝ ժամը 20:04-ին, սնկային թունավորումով «Վանաձորի բժշկական կենտրոն» են տեղափոխվել մարզկենտրոնի թաղամասերից մեկի 5 հոգանոց ընտանիք, որից 3-ը՝ երեխաներ: Ընդունման պահին վիճակները գնահատվել է ծանր:

Այս մասին հայտնում են «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հիվանդները անմիջապես տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք:

Հաղորդագրության համաձայն՝ կատարվել է ստամոքսի լվացում, դեզինտոկսիկացիոն անհրաժեշտ միջոցառումներ: Վիճակները ներկայումս գնահատվում է կայուն բավարար, շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում:

Տատիկը բժիշկներին հայտնել է, որ ինքն է գնել սունկը շուկայից:

Սնկային թունավորման մյուս դեպքը գրանցվել է շաբաթ օրը՝ հուլիսի 2-ին: Ժամը 18:40-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» տեղափոխված 63-ամյա կինը ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից:

ԲԿ-ն մեկ անգամ ևս  կոչ է անում ազգաբնակչությանը՝ չգնել եւ չօգտագործել անհայտ ծագման սունկ, իսկ ինքազգացողության վատացման առաջին իսկ նշանների դեպքում անմիջապես զանգահարել շտապօգնություն կամ դիմել հիվանդանոց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել