Ռուսաստանն իրավունք չունի Թուրքիային ինչ-որ բան ասելու. Չավուշօղլու
 |tert.am|
14:01 - 04 հուլիսի, 2022

Ռուսաստանն իրավունք չունի Թուրքիային ինչ-որ բան ասելու. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի Զինված ուժերի ծրագրած հակաահաբեկչական գործողությանը և դրա վերաբերյալ Ռուսաստանի առարկություններին, ասել է.«Թուրքիան ինքն է լուծում սիրիական տարածքից բխող խնդիրները։ Եթե վտանգ լինի, մեր երկիրը չի նայի ուրիշներին ու կվերացնի խնդիրը»։

Նա ընդգծել է, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը իրավունք չունեն Թուրքիային ինչ-որ բան ասելու, գրում է Anadolu-ն։

«Այնպես չէ, որ Ռուսաստանի յուրաքանչյուր քայլ գոհացնում է Թուրքիային։ Սիրիայի հարցում մեր դիրքորոշումը չափազանց թափանցիկ է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դիմել էր Թուրքիային՝ խնդրելով հրաժարվել Սիրիայի հյուսիսում հատուկ ռազմական գործողություն իրականացնելուց: 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել