ՆԱՏՕ-ի ընդլայնման պայմաններում աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը. Պեսկով
 |1lurer.am|
18:00 - 05 հուլիսի, 2022

ՆԱՏՕ-ի ընդլայնման պայմաններում աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը, այդ թվում՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ուժերի հնարավոր տեղակայումը Ֆինլանդիայում և Շվեդիայում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Համապատասխան տարբերակներ են դիտարկվում ոչ թե Կրեմլում, այլ պաշտպանության նախարարությունում, արդեն ծրագրեր կան»,- մանրամասնել է պաշտոնյան:

Կրեմլի խոսնակն անդրադարձել է Ռուսաստանից Լիտվայի տարածքով Կալինինգրադ բեռնափոխադրումներին, որոնք ավելի վաղ դադարեցվել էին Լիտվայի իշխանությունների նախաձեռնությամբ՝ հակառուսական պատժամիջոցների շրջանակներում: Պեսկովի խոսքով՝ Կրեմլում այժմ մշակվում են առկա խնդիրները լուծելու տարբերակներ։

ՌԴ նախագահի խոսնակը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Մոսկվայի և Պեկինի միջև կանցկացվեն բարձր մակարդակի հանդիպումներ, երբ թույլ տան համավարակային պայմանները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել