Գլխավոր շտաբի պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
16:25 - 06 հուլիսի, 2022

Գլխավոր շտաբի պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը, ինչպես նախագծի քննարկման ընթացքում ասել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, օրենքում նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները։

Ի թիվս այլնի, օրինագծով սահմանվում է, որ  ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն, չի հանդիսանա պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում։ 

Նախագիծն ընդունվեց 55 կողմ, 0 դեմ ձայներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել