hetq.am: Բալիում Քսանի խմբի (G 20) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, որտեղ կողմերը քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակն ու Սև ծովում երկու երկրի փոխգործակցությունը։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած մամլո հաղորդագրության մեջ։
Ըստ այդ հաղորդագրության կողմերը հաստատել են երկու երկրների ղեկավարների հետագա շփումների պատրաստակամությունը։ «Նախարարները գոհունակություն հայտնեցին 2022 թվականին մեր երկրների միջև բարձր և ամենաբարձր մակարդակներով քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ։ Նրանք հաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարության սերտ շփումները շարունակելու պատրաստակամությունը, այդ թվում՝ առկա ձևաչափով»,- նշվում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերը՝ հիմնական շեշտադրումը դնելով Ուկրաինայում առկա իրավիճակի վրա։ Կողմերն անդրադարձել են նաև սիրիական հիմնախնդրին։
Հաղորդագրությունից պարզ չէ, թե արդյոք Չավուշօղլուն ու Լավրովը քննարկել են Արցախյան հիմնահարցը։
comment.count (0)