ԱԽ-ն գործընկերների հետ քննարկումներ է սկսել արտաքին հետախուզական մարմնի ձևավորման վերաբերյալ. Գրիգորյան
12:50 - 12 հուլիսի, 2022

ԱԽ-ն գործընկերների հետ քննարկումներ է սկսել արտաքին հետախուզական մարմնի ձևավորման վերաբերյալ. Գրիգորյան

Հանրային այս լսումները ևս մեկ անգամ հաստատում են ՀՀ-ի ընտրած ժողովրդավարական ճանապարհը, և բարեփոխման գործընթացներում հանրային լայն շերտերի ներգրավելու պատրասկաամությունը։ Այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում։

Գրիգորյանի խոսքով՝ այս բարեփոխումներըր երկրի անվտանգությունը ապահովելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն․ «Երևի բոլորդ տեղյակ եք, որ ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի մեր քաղաքական թիմի հետ երեք ուղղությամբ լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում․ դրանցից մեկը Ոստիկանության բարեփոխումներ են, մյուսը Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի բարեփոխումներն են, և այս բարեփոխումների համատեքստում նախատեսում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին, և ԱԽ-ն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման վերաբերյալ»։

ԱԽ քարտուղարը նշեց՝ Ոստիկանության բարեփոխումները այս լայն կոնտեքստում պետք է դիտարկել․ «Դրա հիմքում դրված է նաև ժողովրդավարական կոնցեպտը, որովհետև 2018 թ․-ից սկսած մեր կառավարությունը սկսել է անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթաց, ինչը նաև կարևոր է անվտանգության, կայունության և մեր կարողությունների ավելացման տեսանկյունից։ Անվտանգության համակարգի տեսանկյունից մենք նաև կարևոր ենք համարում Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների՝ մեկ նախարարության մեջ համատեղումը։ Մեր փորձից կարող եմ ասել, որ ԱԽ նիստերին հաճախ լինում են թեմաներ, որոնք առնչվում են ԱԻՆ-ին, բայց նաև ԱԻՆ-ի գործառույթներ, որոնք առնչվում ենք պաշտպանությանը։ ԱԽ-ում ԱԻՆ-ը ներգրավված չէր, բայց այսպիսի բարեփոխումներով նաև արդյունավետություն է ստեղծվում, որովհետև ՆԳ նախարարը՝ որպես արտակարգ իրավիճակների ոլորտում քաղաքականությունը և գործառույթները համակարգող մարմին  հնարավորություն կունենա անվտանգության խորհրդում քաղաքականության մշակման գործընթացում և՛ ներգրավված լինելու, և՛ հարցերը լուծելու մասով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել