Չեխիան և Ադրբեջանը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում
 |azatutyun.am|
14:00 - 13 հուլիսի, 2022

Չեխիան և Ադրբեջանը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում |azatutyun.am|

azatutyun.am: Չեխիան շահագրգռված է էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությամբ: Այս մասին Բաքվում հայտարարել է Չեխիայի դեսպան Միլան Սեդլաչեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

Դիվանագետը նշել է, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հատուկ հանձնարարականներ է տվել։

Իր հերթին, Ալիևը հայտարարել է, որ երկու երկրները համագործակցությունն ընդլայնելու ներուժ ունեն՝ այդ թվում էներգետիկ ոլորտում:

Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման ֆոնին Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով Եվրամիությունում 12 պետություն ամբողջովին կամ մասամբ զրկվել է ռուսական գազից։ Բրյուսելը փորձում է ռուսական էներգակիրներին այլընտրանք գտնել՝ դիտարկելով այդ թվում ադրբեջանական գազն ու նավթը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել