ԱԽ քարտուղարն ու Տոյվո Կլաարը խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացի մասին
19:32 - 13 հուլիսի, 2022

ԱԽ քարտուղարն ու Տոյվո Կլաարը խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացի մասին

Հուլիսի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակը:

 

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացի, ինչպես նաև հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել