Թեհրանը «Երուսաղեմի հռչակագիրը» գնահատում է որպես Մերձավոր Արեւելքի սպառնալիք
 |armenpress.am|
12:36 - 15 հուլիսի, 2022

Թեհրանը «Երուսաղեմի հռչակագիրը» գնահատում է որպես Մերձավոր Արեւելքի սպառնալիք |armenpress.am|

armenpress.am: «Երուսաղեմի հռչակագիրն» սպառնալիք է Մերձավոր Արեւելքի համար: Այդ մասին հուլիսի 15-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:

«(ԱՄՆ-ի նախագահ Ջո) Բայդենի եւ (Իսրայելի վարչապետ Յաիր) Լապիդի համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է «ԱՄՆ-ի անհողդոդ եւ վճռական հանձնառությունը պաշտպանելու Իսրայելի անվտանգությունը եւ ռազմական գերազանությունը,- մեջբերում է Քանանիի խոսքն ISNA գործակալությունը:- Թիրախը ոչ միայն Իրանն է, այլեւ արաբական եւ իսլամական երկրները, որոնք միշտ պետք է ճանաչեն Իսրայելի գերազանցությունը»: Նրա խոսքով՝ «ուստի տարածաշրջանի համար սպառնալիքի հիմնական աղբյուրը միանգամայն պարզ է»:

«Քանի դեռ Իսրայելի կառավարությունն աաջին կանգառն է Միացյալ Նհանեգերի նախագահների ուղեւորությունում, իսկ առաջին նպատակը նրա անվտանգության եւ ռազմական գերազանցության պահպանումը, տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները չեն հասնի խաղաղության, կայունության եւ հանգստության,- նշել է Քանանին:- Իրանն իր հարեւանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»:

Հուլիսի 14-ին Յաիր Լապիդը եւ Ջո Բայդենը Երուսաղեմում ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր: Այնտեղ, մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է «համագործակցել այլ գործընկերների հետ Իրանի կողմից ագրեսիայի եւ ապակայունացնող քայլերի հակազդման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել