Սևանի ճեմուղու ծրագիրը տեղից չի շարժվում
 |civilnet.am|
12:51 - 15 հուլիսի, 2022

Սևանի ճեմուղու ծրագիրը տեղից չի շարժվում |civilnet.am|

civilnet.am: Ավելի քան չորս տարի առաջ հայտարարված Լճաշեն-Սևանի թերակղզի ճեմուղու նախագիծը դեռ քննարկման փուլում է։

Բնապահպանության նախարարության՝ դեռ 2018-ի սկզբին մշակած «Սևան» ազգային պարկի 2018-2023թթ. միջոցառումների ծրագրի մեջ ընդգրկվել էր Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցումը։ Մեկ տարի անց՝ 2019-ի հունվարին, Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել էր, որ կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի նախաձեռնությամբ նոր թափ է հաղորդվել նախորդ տարի մեկնարկած ծրագրին:

2019-ի նոյեմբերին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց Լճաշենից Սևանավանք ձգվող ճեմուղու նախագծման մասին։ «Առաջիկայում ունենալու ենք հմայիչ, բարեկարգ թերակղզի և նմանը չունեցող 10 կմ երկարությամբ ճեմուղի, որը կդառնա մեր երկրի այցեքարտերից մեկը»,- գրել էր նա։

Ըստ Սարգսյանի՝ ծովափնյա հետիոտն ճեմուղի պետք է սկսվի Մ-4 և Մ-10 մայրուղիների հատման կետից և ավարտվի Սևանավանքի մուտքի մոտ։ Ճեմուղու երկայնքով նախատեսվում է ստեղծել քոթեջներ, հյուրանոցներ, առևտրի, սպասարկման, սննդի օբյեկտներ, զբոսայգիներ, իսկ ճեմուղուն զուգահեռ նախատեսվում է ուենանալ հեծանվուղի։

Այս տարվա մարտի 4-ին էլ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ՝ պետական մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ճեմուղու նախագծի և Սևանի հանրային լողափերի վերաբերյալ:

Դեռ քննարկվում է

Ճարտարապետ Ռազմիկ Բաբայանի «Արխիտոն» ընկերության հետ 2019-ի դեկտեմբերին Քաղաքաշինության կոմիտեն կնքել էր Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության մշակման աշխատանքների պայմանագիր, որն արժեցել է 43 մլն դրամ։ 2020-ի դեկտեմբերին կնքված երկրորդ համաձայնագրով կատարման ժամկետ էր սահմանվել 2021-ի մայիսի 15-ը։

Քաղաքաշինության կոմիտեից հայտնեցին, որ «Արխիտոնի» հետ կնքված պայմանագրով նախատեսված գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության մշակման աշխատանքներն իրականացվել են սահմանված կարգով հաստատված նախագծման առաջադրանքի դրույթներին, ծավալին և փուլերին համապատասխան և ներկայացվել են կոմիտե։ Վերջինս պետք է այն ներկայացնի ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը։

Ըստ Քաղշինկոմիտեի պատասխանի՝ Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության մշակման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Գեղարքունիքի մարզպետարանից հայտնեցին, որ միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա ներկայում նախագիծը լրամշակվում է։

Աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար նախագիծը պետք է անցնի նաև հանրային քննարկումներ:

Ճեմուղու ծրագրի շուրջ առաջին հանրային քննարկումը եղել է 2020-ի նոյեմբերին՝ Սևանի քաղաքապետարանում։ Այդ հատվածում հողատարածքներ վարձակալած անձինք դեմ էին արտահայտվել ծրագրին, մասնավորապես, փոխհատուցմանը և հանգստի գոտիների ապամոնտաժմանը։ Մեկ այլ հանրային քննարկում տեղի է ունեցել այս տարվա մարտին։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Մարտիրոսյանը ասել էր, որ մասնակիցները, որոնք հիմնականում տնտեսվարողներ էին, մեծամասնությամբ դեմ էին ծրագրին։

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել