Բանկային գաղտնիքին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը հանրային քննարկման վերստին կներկայացվի լրամշակվելուց հետո. ՊԵԿ
13:16 - 15 հուլիսի, 2022

Բանկային գաղտնիքին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը հանրային քննարկման վերստին կներկայացվի լրամշակվելուց հետո. ՊԵԿ

«Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am): Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Հայտարարության մեջ նշվում է, որ փաթեթը հանրային քննարկման էր ներկայացվել կարծիքների և արձագանքների հավաքագրման նպատակով:

Ավելի վաղ ՊԵԿ-ից հայտնել էին, որ «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հետագա ընթացքն ապահովվելու է ՀՀ Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ մարմինների հետ համապարփակ քննարկումների արդյունքներով։

Կոմիտեն վերահաստատում է այդ մոտեցումը և քննարկումներից հետո բանկային գաղտնիքի հասանելիության հետ կապված նախագծերի վերջնական փաթեթը վերստին կներկայացվի հանրային քննարկման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել