Դիմակավորված անձը մտել է բանկ, աշխատակցին ներարկում կատարել և հակաթույն տրամադրելու համար պահանջել 500 000 դրամ
17:44 - 16 հուլիսի, 2022

Դիմակավորված անձը մտել է բանկ, աշխատակցին ներարկում կատարել և հակաթույն տրամադրելու համար պահանջել 500 000 դրամ

Հուլիսի 15-ին՝ ժամը 12։15-ին, ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժին բանկերից մեկից տագնապի ազդանշան է ստացվել: Բանկ մեկնած օպերատիվ խումբը վնասազերծել, ձերբակալել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխել Բյուրեղավան քաղաքի 47-ամյա բնակիչ տղամարդուն:

Նույն օրը՝ ժամը 13։00-ին, բանկի Կոտայքի մասնաճյուղի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարը հաղորդում է տվել, որ ժամը 12։10-ի սահմաններում դիմակավորված անձը ներխուժել է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գործող բանկի Կոտայքի մասնաճյուղի իր աշխատասենյակ, ներարկիչով ազդրի շրջանում կատարել է ներարկում և հակաթույն տրամադրելու համար պահանջել 500 000 դրամ:

Ժամը 13։40-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ 42-ամյա տղամարդը «սուր էկզոգեն թունավորում անհայտ նյութով» ախտորոշմամբ դիմել է բուժօգնության՝ հայտնելով, որ բանկում անհայտ անձի կողմից ներարկում է ստացել:

Ստացված հաղորդումը կից փաստաթղթերի հետ ուղարկվել է նախաքննական մարմին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել