ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Մերձավոր Արևելքում որոշ երկրներ գերիշխեն մյուսների նկատմամբ. Բայդեն |1lurer.am|
18:49 - 16 հուլիսի, 2022

ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Մերձավոր Արևելքում որոշ երկրներ գերիշխեն մյուսների նկատմամբ. Բայդեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում նավագնացության ազատությանը սպառնալիքներ թույլ չի տա և չի հաշտվի տարածաշրջանում ռազմական ուժի ավելացմամբ այլ երկրների նկատմամբ գերիշխելու՝ որոշ պետությունների փորձերի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սաուդյան Արաբիայի Ջեդա քաղաքում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին։

Նա ընդգծել է, որ համաշխարհային տնտեսության շահերից ելնելով՝ անհրաժեշտ է պահպանել Մերձավոր Արևելքում ապրանքների և ռեսուրսների ազատ առևտուրը:

Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն որոշել է Մերձավոր Արևելքի երկրներին 1 մլրդ դոլար տրամադրել պարենային անվտանգության ապահովման համար:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել