Իրաքի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցային գործընթացը

 |armenpress.am|
13:31 - 18 հուլիսի, 2022

Իրաքի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցային գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը և նրա իրաքցի պաշտոնակից Ֆաուդ Հուսեյնը վարել են երկկողմ հեռախոսազրույց: Հուլիսի 18-ին այդ մասին հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Իրանի և Իրաքի արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկկողմ հարաբերությունների բնագավառում, ինչպես նաև տարածաշրջանի խնդիրներ, ներառյալ Թեհրանի և էր Ռիադի բանակցությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նաև նշվում է, որ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը «բարձր է գնահատել Իրաքի ձգտումը և կառուցողական դերը տարածաշրջանային երկխոսության խրախուսման և կայունության ամրապնդման հարցում»:

2021 և 2022 թվականների ընթացքում Թեհրանը և էր Ռիադը բանակցություններ են վարել հարաբերությունների նորմալացման հնարավորության շուրջ, կայացել է հինգ հանդիպում Բաղդադում: Վերջին փուլը տեղի է ունեցել ընթացիկ տարվա ապրիլին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել