ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել Ուկրաինային ռազմական օգնության նոր տրանշի շուրջ

 |factor.am|
17:20 - 18 հուլիսի, 2022

ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել Ուկրաինային ռազմական օգնության նոր տրանշի շուրջ |factor.am|

factor.am: ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել Ուկրաինային ռազմական օգնության նոր տրանշի շուրջ: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, փոխանցում է Ինտերֆաքսը:

«Ես ողջունում եմ ԵՄ ԱԳ նախարարների որոշումը Ուկրաինային օգնության հինգերորդ տրանշի վերաբերյալ: Այժմ ԵՄ օգնության ընդհանուր ծավալը, որը նախատեսում է Ուկրաինայի զինված ուժերին սպառազինության և տեխնիկայի մատակարարում, հասել է 2,5 միլիարդ եվրոյի»,- ասել է նա թվիթերում:

Ավելի վաղ եվրոպական լրատվամիջոցները հայտնել էին, որ ընթացիկ տրանշը կկազմի 500 մլն եվրո։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել