ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում
13:05 - 19 հուլիսի, 2022

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում

Օսլոյում հուլիսի 6-16-ն անցկացված Մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել է 104 երկրի 589 աշակերտ, որոնցից 521-ը՝ արական, 68-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ։

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ 

Հայաստանի թիմը ներկայացրել է վեց աշակերտ՝ հինգը Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, մեկը՝ «Քվանտ» վարժարանից: Ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Վահագն Հովհաննիսյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են արծաթե, իսկ նույն դպրոցի աշակերտներ Հայկ Կարապետյանը, Վահրամ Ասատրյանն ու Արեգ Մկրտչյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի սան Արայի Խալաթյանը՝ բրոնզե մեդալների։ Թիմային հաշվարկում մեր թիմը զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը (ԳԱԱ, «Քառակուսի» կրթական հիմնադրամ) և Գուրգեն Ասատրյանը (ՀՊՄՀ)։

Նախարարությունից հիշեցնում են, որ Մաթեմատիկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվում էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել