«Գազպրոմն» ու Իրանի ազգային նավթային ընկերությունը ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել
 |factor.am|
14:40 - 19 հուլիսի, 2022

«Գազպրոմն» ու Իրանի ազգային նավթային ընկերությունը ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել |factor.am|

factor.am: Ռուսական «Գազպրոմն» ու Իրանի ազգային նավթային ընկերությունը Թեհրանում նավթային համագործակցության հուշագիր են ստորագրել, գրում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով իրանական Tasnim գործակալությանը։

Նշվում է, որ իրանական ընկերության ղեկավարը այս  հուշագիրն անվանել է Իրանի նավթարդյունաբերության պատմության մեջ ամենախոշոր  օտարերկրյա ներդրումը։ Իրանական Shana գործակալությունն էլ հայտնում է, որ Ռուսաստանի և Իրանի նավթային երկու ընկերությունների միջև կնքված պայմանագրի գումարը կազմում է 40 միլիարդ դոլար։

Նշվում է նաև, որ հուշագիրը նախատեսում է իրանական Քիշ կղզում գազային հանքավայրերի մշակում, իրանական նավթային «Հյուսիսային Ֆարս» հանքավայրի զարգացում, ինչպես նաև 6 այլ նավթահանքերի շահագործում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել