Ժամանակավորապես կդադարեցվի Սյունիքի գյուղերից մեկի, Վանաձորի ու Ճոճկանի մի շարք հասցեների գազամատակարարումը
13:18 - 20 հուլիսի, 2022

Ժամանակավորապես կդադարեցվի Սյունիքի գյուղերից մեկի, Վանաձորի ու Ճոճկանի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան գյուղի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հուշարձան» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Մաշտոցի, Աղյուսագործների, Ռաֆֆու փողոցներով պարփակված առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Ճոճկան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել