Մեքսիկայի կառավարությունը կրթաթոշակներ կտրամադրի երկրի կրթական հաստատություններում սովորելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին
15:44 - 20 հուլիսի, 2022

Մեքսիկայի կառավարությունը կրթաթոշակներ կտրամադրի երկրի կրթական հաստատություններում սովորելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին

Մեքսիկայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակներ Մեքսիկայի կրթական հաստատություններում սովորելու ցանկություն ունեցող օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ծրագրին պետք է դիմել առցանց՝ մինչև 2022 թվականի հուլիսի 24-ը Մեքսիկայի ժամանակով մինչև ժամը 23:59-ը (Հայաստանի ժամանակով՝ 14:59):

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Լրացուցիչ հարցերի դեպքում հետաքրքրվողները կարող են գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել