ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է Անն Լույոն. քննարկվել է ՀՀ դպրոցներում այլ առարկաների՝ ֆրանսերենով ուսուցման հնարավորությունը
19:04 - 20 հուլիսի, 2022

ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է Անն Լույոն. քննարկվել է ՀՀ դպրոցներում այլ առարկաների՝ ֆրանսերենով ուսուցման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի մեկնարկային գործունեության ծրագրային ձևաչափերը:

Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացմանը և ծրագրի ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել նաև ՀՀ դպրոցներում հանրակրթական այլ առարկաների՝ ֆրանսերենով ուսուցման հնարավորությունները:

Կողմերն անդրադարձել են 2022 թ. հուլիսի 28-ին կայանալիք կրթության և մշակույթի ոլորտում ֆրանկոֆոն աշխատանքային խմբի առաջիկա նիստի օրակարգին վերաբերող մի շարք հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել