Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստամնի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
 |tert.am|
20:20 - 20 հուլիսի, 2022

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստամնի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը |tert.am|

tert.am: Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից։

Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի դրույթներին խստորեն համապատասխան աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել