Ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով

 |factor.am|
12:09 - 22 հուլիսի, 2022

Ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով |factor.am|

factor.am: Այսօր նախատեսված ԱԺ խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով։

Նիստի ընթացքում քննարկման պետք է դրվեր ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակայությունների պատճառով նրանց մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։

Առաջիկա երկու ժամերի ընթացքում եթե քվորում լինի, ապա խորհրդի նիստը կգումարվի։ Խորհրդում ՔՊ-ն մեծամասնություն է կազմում։

Հիշեցնենք, իշխող ՔՊ խմբակցությունը հայտարարել էր, որ պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան չի դիմելու` հաշվի առնելով ժողովրդի կամարտահայտությունը։ Ըստ ամենայնի՝ ՔՊ-ականների նիստին չներկայանալը պայմանավորված է հենց այս քաղաքական որոշմամբ։

 Հիշեցնենք, որ ընդդիմադիրները գերազանցել են անհարգելի բացակայությունների շեմը մայիսից՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մեկնարկից հետո։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել