Հայաստանի խոշոր հարկատուները. 2022թ. հունվար-հունիսին առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

 |armenpress.am|
12:03 - 26 հուլիսի, 2022

Հայաստանի խոշոր հարկատուները. 2022թ. հունվար-հունիսին առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 

Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109  մլրդ 253 մլն դրամ։

1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը հետևյալն է.

  • «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»՝ ավելի քան 104 մլրդ դրամ 
  • «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»՝  ավելի քան 33 մլրդ դրամ 
  • «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»՝   ավելի քան 20 մլրդ դրամ 
  • «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»՝  ավելի քան 10,8 մլրդ դրամ 
  • «ԹԵՂՈՒՏ»՝    ավելի քան 8,9 մլրդ դրամ 
  • «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»՝    ավելի քան 8,2 մլրդ դրամ 
  • «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»՝   ավելի քան 7,7 մլրդ դրամ 
  • «ՖԼԵՇ»՝    ավելի քան 7,6 մլրդ դրամ 
  • «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»՝  ավելի քան 7,5 մլրդ դրամ 
  • «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ»՝   ավելի քան 7,2 մլրդ դրամ

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի  «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: 

Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022թ-ի N928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել