«Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում քննչական գործողություններ են իրականացվել
 |tert.am|
16:40 - 26 հուլիսի, 2022

«Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում քննչական գործողություններ են իրականացվել |tert.am|

tert.am: Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության շենքում հատուկջոկատայինները վարույթային գործողություններ են իրականացնում: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ընկերության շենքում իրականացվել են քննչական գործողություններ, որոնք այս պահին ավարտվել են։ Այլ մանրամասներ չհայտնեցին:

Իրականացվող գործողությունների ընթացքում դիմակավորված աշխատակիցները շենքից դուրս են բերել համակարգիչներ։

Նշենք, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը ճանապարհներին տեղադրված տեսախիցների և արագաչափերի միջոցով արձանագրում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։

Հիշեցնենք` հուլիսի 14-ին կայացած հերթական նիստում կառավարությունը որոշել էր, որ ՀՀ ոստիկանությունում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ կստեղծվի, որը կփոխարինի «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ–ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել