Չեխիան աջակցում է Շառլ Միշելի միջնորդությանը`ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը. Չեխիայի արտգործնախարար
 |armenpress.am|
21:51 - 26 հուլիսի, 2022

Չեխիան աջակցում է Շառլ Միշելի միջնորդությանը`ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը. Չեխիայի արտգործնախարար |armenpress.am|

armenpress.am: Չեխիայի Հանրապետությունը խստորեն հարգում է միջազգային մարդասիրական իրավունքն ու Ժնևի կոնվենցիաները և նույնը ակնկալում է նաև այլ երկրներից: Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Չեխիայի Հանրապետության արտգործնախարար Յան Լիպավսկին՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում Չեխիան, որպես մարդու իրավունքները և մարդասիրական արժեքները խրախուսող երկիր, մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձը դյուրացնելու համար:

Լիպավսկին նաև հավելեց, որ Չեխիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին՝ ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը:

«Ցանկացած բազմակողմ կամ երկկողմ հանդիպման ժամանակ մենք ընդգծում ենք, որ միջազգային մարդասիրական իրավունքը և Ժնևի կոնվենցիաները պետք է հարգվեն: Չեխիայի Հանրապետությունը խստորեն հարգում է դրանք և նույնը ակնկալում է նաև այլ երկրներից: Խոսելով մասնավորապես Ձեր նշած խնդրի մասին՝ Չեխիայի Հանրապետությունը աջակցում է [Եվրոպական խորհրդի նախագահ] Շառլ Միշելի միջնորդությանը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը, և կարծում եմ՝ նա շատ կարևոր դեր է խաղում», - հայտնեց Չեխիայի ԱԳ նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել