ԿԲ. «Ժամանակավոր տատանումները չպետք է անհանգստացնեն կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին»
 |hetq.am|
13:42 - 27 հուլիսի, 2022

ԿԲ. «Ժամանակավոր տատանումները չպետք է անհանգստացնեն կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին» |hetq.am|

hetq.am: Ժամանակավոր տատանումները չպետք է անհանգստացնեն կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, քանի որ փորձը ցույց է տալիս, որ անկմանը հաջորդում են ավելի երկար վերականգնման ժամանակահատվածներ։ Այս մասին հայտնել են Կենտրոնական բանկից: 

Գլխավոր դրամատանը նախ խնդրել էինք մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված 2022 թվականի երկրորդ եռամսյակում կենսաթոշակային ֆոնդերի գրանցած բացասական եկամտաբերությունը։ Ինչպես նաև՝ եթե առաջիկայում ևս կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները շարունակեն տուժել, ԿԲ-ն, լինելով այդ համակարգը վերահսկող մարմինը, ունի՞ որեւէ ծրագիր մասնակիցների կուտակած գումարների կորուստը մեղմելու համար։

Որպես երկրորդ հարցի պատասխան՝ ԿԲ-ից պարզապես հորդորում են քաղաքացիներին չանհանգստանալ։

«Օրինակ՝ 2014 թվականիի արժութային շուկաների ցնցման, 2020 թվականի կորոնավիրուսի ընթացքում դարձյալ գրանցվել է բացասական եկամտաբերություն, սակայն կարճ ժամանակ հետո ֆոնդերի փայերի արժեքը վերականգնվել է»,- նշում են ԿԲ-ից։

Շեշտվում է, որ կուտակային համակարգի մասնակիցների կենսաթոշակային հաշիվներում հաշվառվում են կենսաթոշակային ֆոնդերի փայեր, որոնց քանակը ոչ միայն չի նվազել, այլև անընդհատ աճում է, քանի որ յուրաքանչյուր ամիս ստացված կուտակային հատկացումների հաշվին ձեռք են բերվում նոր փայեր։

Սակայն, փաստ է, որ այդ փայերի ընդհանուր արժեքը դրամական արտահայտությամբ նվազել է, ինչն էլ և կարևոր է մասնակիցների համար։ Քաղաքացիներն ու փորձագետներն անհանգստացած են՝ ի՞նչ կլինի, եթե իրենց կուտակային կենսաթոշակային հաշիվները շարունակեն բացասական արդյունքներ գրանցել։ Փորձագետների մի մասն էլ համարում է, որ ֆոնդերում կուտակված գումարները կարելի է ավելի արդյունավետ կառավարել։

 2022 թվականի առաջին երկու եռամսյակներում մասնակիցների մեծ մասի մոտ կենսաթոշակային հաշվի մնացորդը դրամական արտահայտությամբ նվազել է, քանի որ նվազել է կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների արժեքը (դրամական արտահայտությամբ): ԿԲ-ից սա պայմանավորվում են արտասահմանյան բաժնետոմսեր։ 

 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել