ԱՄՆ-ի և Չինաստանի 
նախագահների հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ |1lurer.am|
22:20 - 28 հուլիսի, 2022

ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ՝ հայտնել են Սպիտակ տնից: Սա Բայդենի և Սի Ծինփինի հինգերորդ հեռախոսազրույցն է:

«Բայդենն ավարտել է Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցը: Նախագահները շփվել են 2 ժամ 17 րոպե»,- տեղեկացրել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը կհաստատի, որ Վաշինգտոնը հավատարիմ է «Մեկ Չինաստան» սկզբունքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել