Մարզային ԲԿ-ների բուժծառայության և սպասարկման որակը բարձրացնելու վերաբերյալ քննարկում՝ առողջապահության նախարարությունում
12:06 - 29 հուլիսի, 2022

Մարզային ԲԿ-ների բուժծառայության և սպասարկման որակը բարձրացնելու վերաբերյալ քննարկում՝ առողջապահության նախարարությունում

Մարզային բժշկական կենտրոնները պետք է ապահովեն հասանելիություն և մատուցեն պացիենտի կարիքներին միտված բարձր որակի առողջապահական ծառայություններ: Այս մասին նշված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: 
 
Մարզային առողջապահությունը և հատկապես առողջության առաջնային պահպանման օղակն առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են:
 
Խնդիրները քննարկելու, նոր մոտեցումներ առաջարկելու և ծրագրեր ուղենշելու նպատակով առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը հանդիպել է Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
 
Փոխնախարարն անդրադարձել է առողջապահական ոլորտի նոր ծրագրերին, որոնք միտված են բարձրացնելու մարզային բժշկական կենտրոնների բուժծառայության և սպասարկման որակը, ինչպես նաև` առողջության առաջնային պահպանման օղակի դերը:
 
Ոլորտի ներկայացուցիչները քննարկել են բուժհաստատությունների առաջնահերթությունները, խոսել առկա խնդիրների, առաջիկա անելիքների մասին, ներկայացրել հիվանդանոցային ծրագրերի վերլուծություն:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել