ԵԱՀԿ-ն կուսումնասիրի Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը

 |factor.am|
13:48 - 29 հուլիսի, 2022

ԵԱՀԿ-ն կուսումնասիրի Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը |factor.am|

factor.am: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ 57 պետություններից 38-ն աջակցել է փորձագետների հատուկ խմբի ստեղծմանը, որը կուսումնասիրի Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը, հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Որոշումն ընդունվել է «Ռուսաստանում մարդու իրավունքների տագնապալի իրավիճակի կապակցությամբ, որը նշանավորվել է վերջին տարիներին բազմաթիվ սահմանափակող և ռեպրեսիվ միջոցների ներդրմամբ», – նշում է գերատեսչությունը։

Խախտումների հնարավոր դեպքերը հետաքննելու համար ԵԱՀԿ-ն կկիրառի, այսպես կոչված, «Մոսկվայի մեխանիզմը». այս մեթոդի համաձայն՝ կազմակերպությունը կընտրի 45 անկախ փորձագետներից բաղկացած խումբ, որը «կգնահատի Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների կատարման վիճակը և կբացահայտի Ռուսաստանի կառավարության կողմից իրականացված գործողությունները, որոնք հանգեցրել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ներկայիս իրավիճակին»:

Միևնույն ժամանակ, խմբում չպետք է ընդգրկվեն փորձագետներ ինչպես այն երկրից, որի նկատմամբ իրականացվում է վարույթը, այնպես էլ այն երկրներից, որոնք նախաձեռնել են գործընթացը։ 




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել