Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին հուլիսի 30-ին փոխանցել է 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ: Այս մասին հայտնում են Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ից։
Սիրիայի առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների և ամենօրյա օժանդակության համար:
comment.count (0)