Ստամբուլյան գործարքի շրջանակներում Օդեսայից շարժվել է պարենով բեռնված առաջին նավը

 |factor.am|
12:15 - 01 օգոստոսի, 2022

Ստամբուլյան գործարքի շրջանակներում Օդեսայից շարժվել է պարենով բեռնված առաջին նավը |factor.am|

factor.am: Ստամբուլյան հացահատիկային գործարքի շրջանակներում առաջին պարենային նավը դուրս է եկել Ուկրաինայի Օդեսա նավահանգստից, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սիեռա Լեոնեի դրոշի ներքո Razoni նավը եգիպտացորենով բեռնված նավարկելու է Լիբանան։

Այն օգոստոսի 2-ին ժամանելու է Ստամբուլ, որտեղ ստուգում անցնելուց հետո կշարժվի դեպի Տրիպոլի նավահանգիստ։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում ՌԴ-ի, Թուքիայի, Ուկրաինայի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև ստորագրվել էր ուկրաինական հացահատիկի արտահանման մասին համաձայնագիրը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել