ԱՄՆ-ն Չինաստանի հետ լարվածության սրման ոչ մի պատճառ չի տեսնում. Սպիտակ տուն |armenpress.am|
21:01 - 02 օգոստոսի, 2022

ԱՄՆ-ն Չինաստանի հետ լարվածության սրման ոչ մի պատճառ չի տեսնում. Սպիտակ տուն |armenpress.am|

armenpress.am: Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին CNN-ի եթերում ասել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի պատճառով Վաշինգտոնը Չինաստանի հետ լարվածությունը սրացնելու պատճառ չի տեսնում։  Այս մասին հայտնում է gazeta կայքը:

«Ոչ մի պատճառ չկա, որ սա լարվածությունը սաստկանա կամ դառնա ինչ-որ ճգնաժամ»,- ասել է նա։

Քիրբին ասել է, որ չինացիները չպետք է չափից ավելի արձագանքեն Փելոսիի Թայվան կատարած այցին:

Պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ Թայվան կատարած այցի ընթացքում խոսնակի անվտանգությունն ապահովելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել