Առինջի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
10:11 - 03 օգոստոսի, 2022

Առինջի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Տերյան թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 19-րդ փողոցների, Մ.Մկրտչյան թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 11-րդ փողոցների, Խ.Աբովյան թաղամասի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ փողոցների, Պ.Դուրյան թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների, «Սամսոնի Դուս» թաղամասի 1-ին, 5-րդ փողոցների, «Սամսոնի Դաշտ» թաղամասի 5-րդ փողոցի, Տանձանոց թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կալինինի, Լանջային փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել