Տայբեյում հայտարարել են, որ Պեկինի ռազմական ակտիվությանը կհակազդեն ԱՄՆ-ի հետ կապերի ամրապնդմամբ

 |armenpress.am|
11:03 - 03 օգոստոսի, 2022

Տայբեյում հայտարարել են, որ Պեկինի ռազմական ակտիվությանը կհակազդեն ԱՄՆ-ի հետ կապերի ամրապնդմամբ |armenpress.am|

armenpress.am: Տայբեյն, ի պատասխան Թայվանի նեղուցի շրջանում Պեկինի ռազմական ակտիվության ուժեղացման, մտադիր է մեծացնել իր պաշտպանությունը եւ ամրապնդել փոխգործակցությունն ԱՄՆ-ի հետ: Օգոստոսի 3-ին այդ մասին իր պաշտոնական կայքում հայտարարել է Թայվանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Ներկայիս իրավիճակում կառավարությունը, բացի ռազմական հնարավորությունների մեծացումից, նաեւ սերտ շփումներ եւ փոխգործակցություն կպահպանի ԱՄՆ-ի եւ հայացքներով մոտ մյուս երկրների հետ, համատեղ կպաշտպանի կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, կխուսափի տարածշրջանում էսկալացիայի սաստկացումից, կպահպանի խաղաղությունը, կայունությունը եւ բարգավաճումը Թայվանի նեղուցում, ինչպես նաեւ ամբողջ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասված է հաղորդագության մեջ:

Կղզու արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Պեկինը իր ռազմական ակտիվությամբ «մարտահրավեր է նետել համաշխարհային կարգին, խախտել է խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում»:

Տայբեյում առանձնահատուկ անհանգստություն է առաջացրել զինավարժանքների անցկացման գոտում օտարերկրյա ինքնաթիռների եւ նավերի մուտքի՝ Պեկինի իշխանությունների արգելքը, ասված է հաղորդագրության մեջ: Դա, գերատեսչության կարծիքով՝ լրջորեն ազդում է միջազգային առեւտրի եւ լոգիստիկայի վրա:

Հիշեցնենք, որ չնայած Պեկինի կողմից բողոքներին, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսակ Նենսի Փելոսին օգոստոսի 2-ի երեկոյան ժամանել է Տայբեյ: Այդ այցը դարձել է նման աստիճանի առաջին ամերիկացի քաղաքական գործչի այցելությունը կղզի վերջին 25 տարվա ընթաքում: ՉԺՀ-ն բազմիցս նախազգուշացրել է ամերիկյան կողմին, որ եթե այցը կայանա, այն չի մնա առանց հետեւանքների, եւ Չինաստանը կձեռնարկի խիստ միջոցներ:

Ի պատասխան՝ Պեկինը հայտարարել է ափի երկայնքով եւ Թայվանի շուրջը վեց շրջաններում մարտական հրաձգություններով եւ հրթիռների արձակումներով մի ամբողջ շարք ընդգրկուն ռազմական վարժանքեր սկսելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել