Եթե հարցեր կան, դրանց պետք է պատասխանել. Պեսկովն արձագանքել է խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
 |tert.am|
15:43 - 04 օգոստոսի, 2022

Եթե հարցեր կան, դրանց պետք է պատասխանել. Պեսկովն արձագանքել է խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա Կառավարության նիստի ընթացքում հնչեցրած հայտարարությանն առ այն, որ այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության առնչությամբ:

Սրան ի պատասխան Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության՝ տարբեր մակարդակներով Հայաստանի հետ սերտ շփումները հնարավորություն կտան պարզել այն հարցերը, որոնք Երևանն ունի ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ։

«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք հիմնական ելակետն են: Գլխավորն այն է, որ բոլոր այն պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այս փաստաթղթերի շրջանակում, կատարվեն: Եթե հարցեր կան, ապա, իհարկե, դրանց պետք է պատասխանել: Միաժամանակ, սերտ շփումները, որոնք մենք տարբեր մակարդակներում ունենք հայկական կողմի հետ, թույլ կտան պարզաբանել եղած հարցերը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել